Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Չինաստանում տղամարդը ուռուցքը շփոթել է հղիության հետ

Չինաստանում տղամարդը ուռուցքը շփոթել է հղիության հետ

Չինաստանի Չանշա մարզի Խունան շրջանում 48-ամյա Վան Քիջոն անունով տղամարդը դիմել է քաղաքային կլինիկա։ Տղամարդու որովայնում հսկայական 20 կգ քաշով ուռուցք է հայտնաբերվել, որը նա ամենայն լրջությամբ համարել է հղիություն, հայտնում է lifenews.ru-ն։ 

 

Հիվանդը բժիշկներին պատմել է, որ վերջին տարվա ընթացքում նրա որովայնը կտրուկ մեծացել է չափերով և նմանվել հղի կնոջ որովայնի։ Տղամարդը վախեցել է՝ մտածելով, որ իրեն ինչ-որ կերպ հաջողվել է հղիանալ։

 

Սակայն Քիջոնը ուրախացել է՝ իմանալով, որ դա 20 կգ քաշով երիկամի ուռուցք է։

 

Հիվանդն անմիջապես համաձայնվել է հսկայական գոյացության հեռացման վիրահատությանը։ Կլինիկայի գլխավոր վիրաբույժ Ցո Խոնբին հայտնել է, որ վիրահատությունը բարդ էր, քանի որ անդադար աճող ուռուցքի պատճառով մյուս օրգանները նույնպես մեծացել էին։

 

«Եվ չնայած ռիսկին՝ մեզ հաջողվեց բարեհաջող վիրահատել հիվանդին, ով մի քանի օրից կարող է դուրս գրվել»,- վստահեցրել է բժիշկը։

 

«Վիրահատությունից հետո ինձ թվում է, կարծես իմ միջից հանել են հսկայական ծանր քար»,- իր տպավորությունների մասին պատմել է տղամարդը։

Սկզբնաղբյուր. http://www.tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ